Պատմություն

Արտաշեսյանների թագավորություն
Պատմություն

Արտաշեսյանների թագավորություն

  մ.թ.ա․189-1 մ․թ․ թվականներին գոյություն ունեցած թագավորություն, որի հիմնադիրը Արտաշես Ա Բարեպաշտն է։ Թագավորությունն իր հիմնադրման սկզբնական շրջանում ունեցել է նվազագույնը 250 հազար կմ2 տարածք, իսկ հզորության գագաթնակետին՝ Տիգրան Մեծի ազդեցության ոլորտը ընդգրկել է շուրջ 3 մլն կմ2 տարածք։ Թագավորության մայրաքաղաքն ի սկզբանե եղել է Երվանդ Դ Վերջինի կողմից կառուցված Երվանդաշատը, ապա Արտաշես Ա-ի կողմից կառուցված է Արտաշատ քաղաքը։ Հետագայում, երբ ստեղծվեց Տիգրան Մեծի աշխարհակալությունը, Արտաշատը ընկավ պետության ծայր հյուսիսում, և Տիգրան Մեծը Աղձնիքում հիմնադրեց Տիգրանակերտը։ Մ․թ․ա․ 201 թվականին Սելևկյան Անտիոքոս Մեծ թագավորի զորքերի ղեկավար Արտաշեսը մտնում է Հայաստան և տապալում Երվանդունիների թագավորությունը, որի վերացումից հետո Արտաշեսը Մեծ Հայքում, իսկ Զարեհը՝ Ծոփքում դառնում...
Արշակունյաց արքայատոհմ
Պատմություն

Արշակունյաց արքայատոհմ

Հայ Արշակունիների արքայատոհմը սերել է պարթև Արշակունիների արքայատնից, թագավորել է Մեծ Հայքում 66–428 թթ-ին:   Արտաշիսյան արքայատոհմի անկումից հետո Մեծ Հայքում քաղաքական ազդեցության համար պայքարել են Հռոմն ու Պարթևստանը, երկրում թագավորել են օտարազգի դրածո արքաները: 52 թ-ին հայ-պարթևական զորքերը գահ են բարձրացրել Պարթևաց արքա Վաղարշ I-ի կրտսեր եղբորը՝ Տրդատին: Հռոմի պատերազմը Հայաստանի և նրա դաշնակից Պարթևստանի դեմ ավարտվել է Հռանդեայի (Եռանդի) ճակատամարտում (62 թ.) հռոմեական զորքերի ծանր պարտությամբ: 66 թ-ին Հռոմը պաշտոնապես ճանաչել է Մեծ Հայքի անկախությունը, և Ներոն կայսրը Հռոմում թագադրել է Տրդատին.  դրանով սկզբնավորվել է Արշակունյաց արքայատոհմի հայկական ճյուղը: Տրդատ Ա-ն, որը հայկական աղբյուրներում հայտնի է Արտաշես անունով, վերականգնել է ավերված Արտաշատը, կառուցել Գառնիի ...
Մեծ Հայք և Մեծ Հայքի քարտեզը
Հայաստանաճանաչում, Պատմություն

Մեծ Հայք և Մեծ Հայքի քարտեզը

Մեծ Հայքի թագավորություն, հայտնի է նաև որպես Հայոց թագավորություն կամ պարզապես Մեծ Հայք, հունահռոմեական աղբյուրներում՝ Արմենիա Մայոր, հինաշխարհյան և վաղմիջնադարյան շրջանի պետություն Հայկական լեռնաշխարհում, որը գոյություն է ունեցել մ․թ․ա․ 331-ից մինչև մ․թ․ 428 թվականը։ Թագավորությունը հիմնադրել է Հայաստանի սատրապ Երվանդ Գ-ն, ով Ալեքսանդր Մակեդոնացու արևելյան արշավանքից հետո Մեծ Հայքը հռչակել է անկախ պետություն։ Երվանդունիներն իրենց աթոռանիստն են դարձնում Վանի թագավորության օրոք հիմնադրված Արգիշտիխինիլի քաղաքը, որը վերանվանվում է Արմավիր։ Երվանդունիների համահայկական թագավորությունն անկում է ապրում մ․թ․ա․ մոտ 200 թվականին՝ սելևկյան զորքերի կողմից Հայքի նվաճումից և Երվանդ Վերջինի գահազրկումից հետո։ Մագնեսիայի ճակատամարտում սելևկյան բանակի ջախջախումից հետո մ․թ․ա․ 189 թվականին Արտաշես Ա-ն ...
Վիլսոնյան Հայաստան
Նյութերի ընտրանի, Պատմություն, Փաստա-վավերագրական

Վիլսոնյան Հայաստան

Օսմանյան Թուրքիայի պարտությունը Առաջին Համաշխարհային պատերազմում Օսմանյան կայսրությունը Առաջին համաշխարհային պատերազմից դուրս եկավ 1918 թվականի հոկտեմբերի 30-ին, երբ ստորագրվեց Մուդրոսի զինադադարը։ Փարիզի վեհաժողով   Պատերազմի ավարտի վերաբերյալ ընդհանուր քննարկումները տեղի ունեցան Փարիզի վեհաժողովի ժամանակ՝ 1919—1920 թթ.։ Ելնելով վեհաժողովի որոշումներից, Օսմանյան կայսրությանը վերաբերող հարցերի խորը քննարկումը պետք է ի կատար ածվեր Սևրի պայմանագրի շրջանակներում։ Փարիզի խաղաղության վեհաժողովն ի վերջո անդրադարձավ Օսմանյան կայսրության հիմնահարցերին Սան Ռեմոյի նիստի ժամանակ՝ 24-27 ապրիլի, 1920թ.: Այս հարցի շրջանակում վեհաժողովը ձեռնամուխ եղավ Հայաստանի հետագա ճակատագրի հստակեցմանը։ Ըստ այդմ՝ Դաշնակից ուժերի Գերագույն խորհուրդը (Supreme Council of the Allied Powers) 1920թ. ապրի...
Սևրի պայմանագիր
Նյութերի ընտրանի, Պատմություն, Փաստա-վավերագրական

Սևրի պայմանագիր

Հիմնական էություն Սևրի հաշտության պայմանագրի հիմքում դրվել էին 1916 թ. Սայքս-Պիկոյի պայմանագրի դրույթներն ու տերությունների 1920 թ. Սան Ռեմոյի կոնֆերանսի որոշումները։ Պայմանագիրը բաղկացած էր 97 մասից և 578 հոդվածներից, որոնք վերաբերվում էին սահմանային և քաղաքական, փոքրամասնությունների պաշտպանության , ռազմական, ծովային և օդային գերիների և պատիժների, տնտեսական և ֆինանսական, օդային նավագնացության, ջրային և երկաթուղային ճանապարհների, աշխատուժի հարցերին։ Սևրի հաշտության պայմանագրի համաձայն՝ Թուրքիային մնում էին Կոստանդնուպոլիսը և շրջակայքը, ապառազմականացվում էին նեղուցները և դրվում էին միջազգային կառավարման ներքո։ Թուրքիան հրաժարվում էր իր գերիշխանությունից Թրակիայի նկատմամբ, Էգեյան ծովի կղզիներից, Կիպրոսից, Եգիպտոսից և արաբական տիրույթներից։ Հունաստանը կառավարելու էր Իզմիրն ու նրա շր...
Սարդարապատի հերոսամարտ
Նյութերի ընտրանի, Պատմություն, Փաստա-վավերագրական

Սարդարապատի հերոսամարտ

Օսմանյան բանակի արշավանքն Արևելյան Հայաստան 1917 թվականին Ռուսաստանում հոկտեմբերյան հեղաշրջումից և ապա դեկտեմբերի 5-ին Երզնկայում Օսմանյան կայսրության 3-րդ բանակի և Անդրկովկասի կոմիսարիատի միջև կնքված զինադադարից հետո Կովկասյան ճակատից, մասնավորապես` Արևմտյան Հայաստանի տարածքից նահանջող ռուսական զորքերին սկսեցին փոխարինել նոր կազմավորվող փոքրաթիվ հայկական զորաջոկատները։ Օգտվելով ստեղծված ռազմաքաղաքական իրավիճակից՝ օսմանյան կառավարությունը ծրագրեց վերանվաճել համաշխարհային պատերազմի ընթացքում ռուսական բանակի գրաված տարածքները, ապա նաև ներխուժել Արևելյան Հայաստան ու Հարավային Կովկաս[2]։ 1918 թվականի փետրվարին հարձակման անցնելով՝ թուրքական 3-րդ բանակը հաջորդաբար սկսեց գրավել Արևմտյան Հայաստանի բնակավայրերը։ Ապրիլին՝ Տրապիզոնի հաշտության բանակցությունների ձախողումից հետո 3-րդ բանակի հրամա...
Մուսա լեռան քառասուն օրը
Նյութերի ընտրանի, Պատմություն, Փաստա-վավերագրական

Մուսա լեռան քառասուն օրը

«Մուսա լեռան քառասուն օրը» ավստրիացի գրող Ֆրանց Վերֆելի ստեղծագործությունը՝ գրված իրական փաստերի հիման վրա։ Ինքնապաշտպանական կռիվները տեղի են ունեցել Մուսա լեռան վրա (Հալեպի նահանգի Անտիոք գավառում՝ Սվեդիա գյուղաքաղաքի մոտ)։ Լեռան շուրջը կային 6 հայկական գյուղեր՝ Քեբուսիե, Վագըֆ, Խդրբեկ, Յողունօլուք, Հաջի Հաբիբլի, Բիթիաս[2]։ 1915 թվականին հայերը Մուսա լեռան վրա Թուրքերի դեմ տանում են 53-օրյա պաշտպանություն։ Ավստրիացի գրող Ֆրանց Վերֆելը այդ ամենից ոգևորված որոշում է գրել վեպ Մուսա լեռան քառասուն օրը անվանմամբ[3]։ Գրքի ստեղծման գաղափարը Վրանց Վերֆելի մտքում ծագել է 1929 թվականին, երբ գտնվում էր Դամասկոսում և տեսել էր, թե ինչպես են հայ երեխաներին աշխատանքի գնում գորգի գործարանում։ Հայ ժողովրդի անհասկանալի ճակատագիրը Վերֆելին ստիպում է հասնել մինչև գրիչ։ Վեպը գրվել է 1932 թվականին...