Հայաստանաճանաչում

(Ա)    ԵՎ ԱՅՐ ՄԻ ՄԱՇՏՈՑ ԱՆՈՒՆ.  Պարույր Սևակ
Հայաստանաճանաչում, Հայը, Մշակույթ, Նյութերի ընտրանի, Վերածնունդ, Տեսանյութ

(Ա) ԵՎ ԱՅՐ ՄԻ ՄԱՇՏՈՑ ԱՆՈՒՆ. Պարույր Սևակ

https://youtu.be/vs9yc7Nk2WE "Ա" Մենք կայինք նաև Նրանի՛ց առաջ, Եվ դարե՜ր առաջ: Մենք բռնությունից խույս էինք տալիս՝ Բեղուն դաշտերին գերադասելով լեռները քարոտ. Իսկ մեզ ոտնկոխ հետապնդողին դիտապաստ անում Եվ դրանով իսկ անուն ստանում՝ Կոչելով մեզ Հայկ: Մենք անշունչ քարը դարձնում էինք ձուկ, Ձո՛ւկ, Որ անջրդի լեռնալանջերի շիկացած հողից Իր փորը վառած՝ Կիսաբաց բերնով Երկընքից անջուր Գոնե անձրևի շիթ էր պահանջում: Լեռը ծակելով՝ Մենք նրա միջով ջուր էինք տանում Ու շռայլ բանում Մեր այգիների այրի արգանդին: Իսկ ամուլ կավին տալիս էինք մենք Ձևը վարսանդի Եվ կոչում կարաս, Որի մեջ հետո լողացնում էինք գարին մեր մաքուր, Եվ մկըրտության այդ ջուրը դեղին Հարբածությունից նույնիսկ առավել Զարմանք էր ազդում այն գոռոզներին, Որ մեզ այնուհետ Չէին հանդըգնում կոչել «բարբարոս»: Մենք համառ ոսկուն ստիպում էինք նաև մայրանալ՝ Դա...
Տեղերի Սուրբ Մարիամ Աստվածածին վանք #վանք
Բնություն, Հայաստանաճանաչում, Տեսանյութ

Տեղերի Սուրբ Մարիամ Աստվածածին վանք #վանք

Տեղերի Սուրբ Մարիամ Աստվածածին վանք #վանք   Տեղերի վանք, հայկական առաքելական վանական համալիր Հայաստանի Արագածոտնի մարզի Տեղեր գյուղում։ Հիմնադրվել է 13-րդ դարում։ Ընդգրկված է Տեղերի պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների ցանկում։ Գործող եկեղեցի է և ղեկավարվում է Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցի Արագածոտնի թեմի կողմից։
Կո՞ղմ է արդյոք ԱՄՆ-ն, որպեսզի իր ներկայությունը տարածաշրջանում լինի Թուրքիայի տեսքով։
Հայաստանաճանաչում, Հարց ու պատասխան Արա Պապյանի հետ․, Միջազգային, Պատմություն, Վերլուծական, Տեսանյութ, Քաղաքական

Կո՞ղմ է արդյոք ԱՄՆ-ն, որպեսզի իր ներկայությունը տարածաշրջանում լինի Թուրքիայի տեսքով։

https://youtu.be/OITAKCgmvYQ?feature=shared Կո՞ղմ է արդյոք ԱՄՆ-ն, որպեսզի իր ներկայությունը տարածաշրջանում լինի Թուրքիայի տեսքով։
Դուրս արի՜ փողոց․․․
Լուրեր, Հայաստանաճանաչում, Տեսանյութ, Քաղաքական

Դուրս արի՜ փողոց․․․

https://youtu.be/TdhuqR72IN4 Հայի ազգային ինքնությունը վտանգված է: Վտանգված է նաև մեր երեխաների ապագան, մեր հայրենիքի ու պետության անվտանգությունը և մեր լինելիությունն ընդհանրապես։ Մենք ապրում ենք անորոշություններով լի աշխարհում և ամեն օր բախվում ենք նոր մարտահրավերների ու սպառնալիքների: Սակայն մի բան միշտ մնում է անփոփոխ՝ մեր պատասխանատվությունը՝ պաշտպանելու այն, ինչ մեզ համար թանկ է։ Ոչ մի երկրում չեք տեսնի, որ կառավարությունն իր քաղաքացու թշնամին լինի: Անօրինակ բան է, սակայն՝ փաստ: Մենք պարտավոր ենք պաշտպանել մեր հայրենիքը բոլոր տեսակի թշնամիներից, քանի որ դա մեր երեխաների կյանքի ապահովության բանալին է։ Մեր զավակներն արժանի են մեծանալու ներդաշնակ և կայուն աշխարհում: Ապրել, սովորել ու երազել առանց պատերազմի կամ հակամարտության սպառնալիքի: Ակնհայտ է, որ հայաստանյան նախորդ երեք ռեժիմները...