Կրեմլը արձագանքեց ՀՀ ՍԴ որոշմանը․ ՌԴ-ն «բարեկամական երկրներին» առաջարկում է համաձայնագիր՝ Հաագայի դատարանի հետ համագործակցությունից հրաժարվելու համար
ՌԴ Պետդումայի նախագահ Վյաչեսլավ Վոլոդինն առաջարկել է փոփոխություններ կատարել օրենսդրության մեջ, որով պատասխանատվություն կսահմանվի Միջազգային քրեական դատարանի (ՄՔԴ) հետ համագործակցության համար, գրում է BBC-ն։ Հիշեցնենք, որ ՄՔԴ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին ձերբակալելու օրդեր է տվել ուկրաինացի երեխաներին արտաքսելու համար։
«Առաջին հերթին անհրաժեշտ է փոփոխություններ մշակել օրենսդրության մեջ, որն արգելում է ՄՔԴ-ի ցանկացած գործունեություն մեր երկրի տարածքում, ինչպես նաև պատասխանատվություն նախատեսել ՄՔԴ-ին աջակցելու եւ համագործակցելու համար», գրել է Վոլոդինն իր Telegram ալիքում: «Երկրորդ. Կարևոր է կազմակերպել աշխատանքը բարեկամական երկրների հետ երկկողմ համաձայնագրեր կնքելու ուղղությամբ՝ նախատեսելով փոխադարձ հրաժարում ՄՔԴ-ի հետ համագործակցությունից և աջակցությունից»։
Պուտինը վերջին շրջ...










