ԱՄՆ ԿՈՆԳՐԵՍԱԿԱՆՆԵՐՆ ԱՌԱՋԱՐԿԵԼ ԵՆ ՈՒԿՐԱԻՆԱՆ ՀԱՅՏԱՐԱՐԵԼ «ՆԱՏՕ պլյուս» ԵՐԿԻՐ
Հանրապետական կոնգրեսականների խումբը մտադիր է օրինագիծ ներկայացնել, որը Ուկրաինան հռչակում է «ՆԱՏՕ պլյուս» երկիր և ստուգում է նախաձեռնում Ռուսաստանին ահաբեկչության հովանավոր պետություն հայտարարելու նպատակահարմարությունը: Օրինագիծն Ուկրաինային կտրամադրի ռազմական եւ դիվանագիտական աջակցություն, որի կարիքը նա ունի, իր սահմանների մոտ ռուսական ռազմական հզորության ավելացմամբ պայմանավորված: Օրինագիծը նաև Ուկրաինան սահմանում է որպես «ՆԱՏՕ-պլյուս» երկիր, որ հնարավոր լինի ամերիկյան որոշ պաշտպանական ապրանքների եւ ծառայությունների վաճառքի հարցերի արագացված քննարկումը: Փաստաթուղթը մերժում է Ռուսաստանի առաջարկը՝ Եվրոպայում ցամաքային բազավորման միջին հեռահարության հրթիռների տեղակայման մորատորիում սահմանելու վերաբերյալ և պահանջում է, որ ԱՄՆ-ն պաշտոնապես որոշի՝ արդյոք Ռուսաստանը ահաբեկչության հովանավոր պետու...









