Տեղերի Սուրբ Մարիամ Աստվածածին վանք #վանք
Տեղերի վանք, հայկական առաքելական վանական համալիր Հայաստանի Արագածոտնի մարզի Տեղեր գյուղում։ Հիմնադրվել է 13-րդ դարում։ Ընդգրկված է Տեղերի պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների ցանկում։ Գործող եկեղեցի է և ղեկավարվում է Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցի Արագածոտնի թեմի կողմից։