Dear U.S. Embassy Yerevan, Dear Ambassador Christina Quinn.
Liana lives in Stepanakert, Artsakh. Liana’s writing about what her son Nerses told her today. ‘Mama, when I’m opening the refrigerator door, my eyes get sad.’
Azerbaijan and Russia have been keeping the Berdzor (Lachin) corridor blocked for the 207th day, and Artsakh, where 120,000 RA citizens live, is under siege for 207 days.
Dear Ms. Quinn, you recently said that Armenians and Azerbaijanis can live in Azerbaijan.
How do you imagine, after all this, the coexistence of Armenians and Azerbaijanis in one state? Do you remember the massacres in Baku, Sumgait and Maragha, do you remember the innocent victims in Artsakh in 2020? Today Artsakh is on the verge of genocide, dear Ms. Quinn.
We understand that your opinion about Artsakh derives from the official opinion of RA. But you should also understand that Armenia is occupied by Russian-Turkish collaborators. Armenia is under Russian subordination, and the Armenian people are still in a state of post-war depression and under extensive Russian propaganda, but the Armenian people will soon wake up like a volcano, parallel to the fall of the Kremlin regime.
Dear Mrs. Ambassador Quinn, Artsakh could not be a part of Azerbaijan, the Armenian people living in Artsakh will be subject to genocide if this continues. As a bastion of democracy and humanity, the USA, more exactly, you, the official representative of the US government in Armenia, should know that Armenians are impossible to coexist with Azerbaijanis in Azerbaijan. US officials should remember well the US President Joe Biden’s words that the US will not allow the recurrence of the Armenian Genocide. Armenians in Azerbaijan can expect only genocide and forced deportation. Artsakh is historically and legally part of Armenia.
Dear Ambassador Quinn, in this world, spiritual and human values are more noble than political realities and political interests.
I am sure that the lives of Liana’s children and other children living in Artsakh are precious to the United States.
Sincerely, Samvel Aslikyan.
Հարգելի ԱՄՆ դեսպանատան դիվանագետներ, հարգելի Քրիստինա Քվին:
Լիանան ապրում է Արցախում, քաղաք Ստեփանակերտում: Լիանան գրում է այն մասին, որ իր տղա Ներսեսն այսօր իրեն ասել է. “Մամա, որ սառնարանի դուռը բացում եմ, աչքերս տխրում են”:
Ադրբեջանը և Ռուսաստանը արդեն 207-րդ օրն է՝ արգելափակված են պահում Բերձորի (Լաչինի) միջանցքը, և 207-րդ օրն է՝ Արցախը, որտեղ ապրում է 120 000 ՀՀ քաղաքացի, շրջափակման մեջ է։
Հարգելի տիկին Քվին, վերջերս դուք ասացիք, որ հայերն ու ադրբեջանցիները կարող են ապրել Ադերբեջանի կազմում:
Դուք ինչպե՞ս եք պակերացնում, այսքանից հետո, հայերի և ադրբեջանցիների համակեցությունը մի պետության կազմում: Հիշու՞մ եք Բաքվի, Սումգայիթի և Մարաղայի ջարդերը, հիշու՞մ եք Արցախում անմեղ զոհերին 2020 թվականին: Այսօր Արցախը կանգնած է ցեղասպանության շեմին, հարգելի տիկին Քվին:
Մենք հասկանում ենք, որ ձեր այդ կարծիքն Արցախի մասին բխում է ՀՀ պաշտոնական համահայկական կարծիքից: Բայց դուք նաև պետք է հասկանաք, որ Հայաստանը զավթված է ռուս-թուրքական կոլլաբորացիոնիստների կողմից: Հայաստանը ռուսական ենթակայության տակ է, իսկ հայ ժողովուրդը դեռևս գտնվում է հետպատերազմյան դեպրեսիոն վիճակում և ռուսական լայնածավալ քարոզի տակ, բայց հայ ժողովուրդը շուտով հրաբուխի պես արթնանալու է, զուգահեռ կրեմլյան ռեժիմի անկման:
Հարգելի տիկին դեսպան Քվին, Արցախը չի՛ կարող լիներ Ադերբեջանի կազմում, Արցախում բնակվող հայ ժողովուրդը ցեղասպանվելու է, եթե այսպես շարունակվի: Որպես ժողովրդավարության և մարդասիրության բաստիոն, ԱՄՆ-ը, ավելի հստակ` Հայաստանում ԱՄՆ կառավարության պաշտոնական ներկայացուցիչը` դուք, պետք է իմանաք, որ հայերը չեն կարող ադրբեջանի կազմում գոյակցել ադրբեջանցիների հետ: ԱՄՆ պաշտոնական դեմքերը լավ պետք է հիշեն ԱՄՆ նախագահ Ջոզեֆ Բայդենի խոսքերն այն մասին, որ ԱՄՆ-ը թույլ չի տա հայոց ցեղասպանության կրկնություն: Ադրբեջանի կազմում հայերին սպասվում է միայն ցեղասպանություն և բռնագաղթ։ Արցախը պատմականորեն և իրավականորեն Հայաստանի մաս է:
Հարգելի տիկին դեսպան Քվին, այս աշխարհում քաղաքական իրողություներից և քաղաքական շահերից ավելի վեհ են հոգևոր և մարդկային արժերքերը:
Ես վստահ եմ, դա ԱՄՆ-ը հասկանում է: Վստահ եմ, Լիանայի երեխաների և Արցախում բնակվող մյուս երեխաների կյանքն ԱՄՆ-ի համար թանկ է:
Հարգանքներով, Սամվել Ասլիկյան: