Հայության և Հայաստանի համար լույսը երևում է. Սամվել Ասլիկյան

Հայաստանի դեմ ռուս-թուրք-ադրբեջանական ագրեսիան շարունակվում է: Թշնամի եռյակի ձեռքերը քանի գնում` այդքան կապվում է:

Ուստի, Ռուսաստանի` Ուկրաինիայում տեսանելի պարտության, Անդրկովկաս Արևմուտքի գալստյան և ռուսական զորքերի հեռացման անխուսափելի իրողության, և Ռուսաստանում քաոսի ու մասնատման վտանգի տեսլականի ստվերը զգալով` ադրբեջանցիները, Ռուսաստանի թույլտվությամբ իրագործում են ահաբեկչական գործողություններ Արցախի մարզի՝ ՀՀ քաղաքացիների նկատմամբ:

Ռուս-թուրք-ադրբեջանական տանդեմը լիովին օգտվում է ինչպես Փաշինյանի դավաճան ռեժիմից, որը քարոզում է անհնարին, հայությանը նվաստացնող և հայակործան խաղաղություն, այնպես էլ գործնականում անողնաշար Հայաստանի գրեթե ողջ քաղաքական դաշտից, որը ինքնակամ պատանդված է Հայաստանը մասնատող անօրինական «Լենին-Քեմալ» պակտի քաղաքա-իրավական շրջանակներում:

Սակայն, հայության և Հայաստանի համար լույսը երևում է:

Ռուսական կայսերական նավի կործանումը կարող է բերել Հայաստանի սուբյեկտայնացմանը, որն իր հերթին կբերի հայկական բանակի վերաստեղծմանը` «Ազգ-բանակ» կոնցեպտին համապատասխան, ինչպես նաև` նոր դաշնակցային հարաբերությունների և անվտանգության լրացուցիչ երաշխիքների:

Ռուսական կայսերական նավի հետ հարկավոր է նաև կործանել Հայաստանում գործող ռուս-թուրքական համակարգը` Նիկոլ Փաշինյանի ռեժիմի գլխավորությամբ:

Այդ նպատակին հասնելու համար պահանջվում է Երեւանի փողոցներում հայ ժողովրդի ակտիվ հատվածի սուբյեկտացումը։

Դեօկուպացիայի և ազգային անցումային կառավարության անհրաժեշտությունը գիտակցող ազգային-պետական մտածելակերպ ունեցող հայերի համախմբում:

Այս գարուն Հայաստանում պետք է թեժ և հեղափոխական լինի, որպեսզի հաջորդ գարնանը արյունալի ձյուն չգա հայոց պետականության գլխին:

Ոտքի՛ հայ ազգ:

Սամվել Ասլիկյան
Ազգային-Ժողովրդավարական Բևեռի անդամ