ԿՀՎ տնօրեն Ուիլյամ Բերնսը հայտարարել է, որ Չինաստանի իշխանությունները դիտարկում են Ռուսաստանին Ուկրաինայի դեմ պատերազմի համար մահաբեր զենք մատակարարելու հնարավորությունը։ Սակայն Պեկինը դեռ վերջնական որոշում չի կայացրել։ «Մենք վստահ ենք, որ Չինաստանի ղեկավարությունը դիտարկում է մահաբեր զենք տրամադրելու հարցը Ռուսաստանին»,- ասել է Բերնսը «CBS News»-ին տված հարցազրույցում։ Բերնսն ընդգծել է, որ Չինաստանը դեռ նման որոշում չի կայացրել, սակայն Ջո Բայդենի վարչակազմն իր հերթին փորձում է պաշտոնական Պեկինին հետ պահել նման քայլից։