Մենք չունենք պետություն, մեր պետության անվան տակ կա հակապետական, հակահայ կառավարման համակարգ, որի կառավարիչները, թեպետ ծագումով հայեր են և Հայաստանի քաղաքացիներ, բայց նրանք օտարի գործակալներ են, օտարին են ծառայում, համակարգն է ծառայում օտարին: Այդ համակարգի նպատակը մեր պետությունը, պետականությունը ոչնչացնելն է: Պետականությունը ոչնչացնելու համար ստեղծված համակարգը չի կարող պետականության շահ սպասարկել: Նա պետք է իր տիրոջ շահը սպասարկի:
Պատկերացրեք, թե պետությունը մի ամրոց է, որի կայազորը բաղկացած է դավաճաններից, բայց բոլորն արտաքուստ քեզ յուրային են ու դու չես կարող ուղիղ ասել, թե նա թշնամի է: Նա հագնում է քո համազգեստը, խոսում է քո լեզվով, իբրև թե շարժվում է քո օրենքներով, իբրև թե պաշտպանում է ամրոցը, բայց իրականում թշնամու զորքի մի մասն է և սպասում է, թե երբ թշնամին կգա, որպեսզի դարպասները բացի ու նրան ներս թողնի ու ամրոցի ժողովրդին սպանի ու ստրկացնի: Սա է մեր վիճակը: Մենք չունենք պետական կառավարման ազգային համակարգ:Վրան գրված է Հայաստանի Հանարապետություն, բայց իրականում հակա-Հայաստանի հակա-Հանրապետություն է:
Թշնամին տանն է և տնից պիտի վռնդվի: Պետք է ազգային կառավարություն ձևավորվի: Ուրիշ լուծում չկա:
ՎԱՐՈՒԺԱՆ ԱՎԵՏԻՍՅԱՆ
2 հուլիսի 2021թ.