Գերմանիայի պաշտպանության նախարար Բորիս Պիստորիուսը հայտարարել է, որ շուտով որոշում կկայացվի Ուկրաինա գերմանական արտադրության տանկեր ուղարկելու վերաբերյալ։ Բրիտանական «Sky News» հեռուստաալիքի փոխանցմամբ՝ Պիստորիուսն այս մասին ասել է «ARD»-ին տված հարցազրույցում։ Նրա խոսքով՝ Գերմանիայի կառավարությունը պետք է հաշվի առնի բազմաթիվ գործոններ եւ հապճեպ որոշում չի կայացնի։ Մասնավորապես, նման գործոնները ներառում են գերմանական բնակչության անվտանգության խնդիրները։ Նախօրեին՝ հունվարի 21-ին, Պիստորիուսը հայտարարեց առաջիկա չորս շաբաթվա ընթացքում Ուկրաինա այցելելու մտադրության մասին։
Ինչպես ավելի վաղ հայտնել էր «UNIAN»-ը, հունվարի 20-ին Պիստորիուսը հայտարարել էր, որ դաշնակիցները միակարծիք չեն Ուկրաինային արևմտյան արտադրության ժամանակակից տանկեր մատակարարելու հարցում։ Նա պաշտոնյաներին հանձնարարել է ստուգել Leopard 2 տանկերի գերմանական պաշարները, եթե «դրական որոշում» լինի՝ արագ անցնել Ուկրաինային տանկերի մատակարարմանը։