ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը կարծում է, որ Արեւմուտքը կարող է Ուկրաինային ավելի ծանր սպառազինություն տրամադրել։
Ռուսական շարունակվող ագրեսիայի ֆոնին ՆԱՏՕ-ն ակնկալում է Արևմուտքից Ուկրաինային տրամադրվող ռազմական օգնության ավելացումը: Ինչպես Handelsblatt-ին տված հարցազրույցում ասել է դաշինքի գլխավոր քարտուղար Յենս Սթոլթենբերգը, Արեւմուտքը կարող է Ուկրաինային ավելի ծանր սպառազինություն տրամադրել։ «Մենք պատերազմի վճռական փուլում ենք»,- ասել է Սթոլթենբերգը և նշել, որ դրա համար այժմ չափազանց կարևոր է Ուկրաինային զենք տրամադրել, որը կօգնի Ռուսաստանի դեմ հաղթանակը մոտեցնել։