Բա ինչու՞ ես տանը նստել, թուրքի՞ն ես սպասում։ Փողոց դուրս արի, պայքարիր, պահանջիր

Չեմ հասկանում՝ դժվա՞ր է հասկանալ մի շատ կարևոր բան։ Ռուսական կայսրության անկումը մոտենում է իր ավարտին։ Շուտով կսկվի անկման երկրորդ՝ վերջնական, փուլը։ Նա գնալու է Հարավային Կովկասից։ Սա մի արտառոց բան չէ՝ բոլոր կայսրություներ էլ մի օր գնացել են իրենց գաղութներից՝ ուզենք դա, թե չուզենք։ Ֆեյսբուքյան ձեր թուղթուգիրով և մեզ հայհոյելով պատմության ընթացքը չեք կարող կասեցնել։ Կործանվողների մեջ Ռուսական կայսրությունը ոչ առաջինն է և ոչ էլ վերջինը։ Նա հերթականն է։ Պուտինը մի փոքր այդ անկումն արագացրեց։

Ոմանք ասում են՝ եթե ռուսը գնաց՝ կգա թուրքը։ Հնարավոր է։ Շատ հնարավոր է։ Բա ինչու՞ ես տանը նստել, թուրքի՞ն ես սպասում։ Փողոց դուրս արի, պայքարիր, պահանջիր, արա ամեն ինչ, որ գնացող թուրքի փոխարեն գա ամերիկացին, ֆրանսիացին, նորվեգացին կամ որևէ մեզ համար ընդունելի մեկը։ Պարզ չէ՞, որ ռուսի տեղը դատարկ չի մնալու։

Ինչի՞ն ես սպասում։

Արա Պապյան