Գերմանիայի արտաքին գործերի նախարար Աննալենա Բերբոկը երեքշաբթի օրը՝ հունվարի 10-ին, անսպասելիորեն այցելել է Խարկով և խոստումներ տվել ուկրաինացիներին։
Նախարարն ասել է, որ քաղաքը «Ուկրաինայում ռուսական ագրեսիվ պատերազմի բացարձակ խելագարության և անվերջ տառապանքի խորհրդանիշն է, որին մարդիկ, հատկապես այստեղ՝ երկրի արևելքում, ամեն օր բախվում են»։
«Խարկովը՝ պաշարված, գնդակահարված, ազատագրված… Ռուսաստանի հետ սահմանն ընդամենը 40 կմ հեռավորության վրա է… նախքան պատերազմը սերտ կապեր ու զբաղված սահմանային երթևեկություն կար։ Այսօր գրեթե ամեն անկյունում կարելի է տեսնել ռուսական ապակառուցողականության խորը հետքեր։ 1,5 միլիոն Խարկովի բնակիչներից գրեթե 500 հազարը ստիպված են եղել փախչել»,- նշել է պաշտոնյան։
Նախարարը նաև հայտնել է, որ Խարկով է ժամանել իր ուկրաինացի գործընկեր և ընկեր Դմիտրի Կուլեբայի հրավերով։
«… Ես ուզում եմ պատկերացում կազմել Խարկովի ներկայիս իրավիճակի մասին և, առաջին հերթին, լսել բնակիչներին, ովքեր պատերազմում են այս կատաղի ցուրտ ձմռանը, երբ գիշերը ջերմաստիճանը իջնում է… մինչեւ -15 աստիճան…»,- ասել է պաշտոնյան։
Արտգործնախարարն ընդգծել է, որ Ուկրաինայի բոլոր անկյուններում մարդիկ պետք է իմանան, որ կարող են հույս դնել մեր համերաշխության և աջակցության վրա։
«Սա ներառում է ձմեռային օգնությունը, որը մենք տրամադրել ենք. գեներատորներն ու տրանսֆորմատորները, վառելիքն ու ծածկոցներն այժմ կյանքեր են փրկում… Եվ սա ներառում է զենքի հետագա մատակարարումները, որոնք Ուկրաինային անհրաժեշտ են՝ ազատելու իր համաքաղաքացիներին, ովքեր դեռ տառապում են ռուսական ահաբեկչությունից»-ասաց Աննալենա Բերբոկը: