Փարիզը ճնշում է գործադրում Գերմանիայի վրա՝ համաձայնություն ստանալու Բեռլինից՝ «Leopard» տանկեր ուղարկելու Ուկրաինա հունվարի 22-ին կայանալիք ֆրանս-գերմանական գագաթնաժողովից առաջ, հրատարակությանը հայտնել է ֆրանսիացի պաշտոնյան։ Նշվում է, որ նմանատիպ ճնշում է գործադրվում Լեհաստանից, որը ցանկանում է լայն կոալիցիա ստեղծել արևմտյան գործընկերների միջև՝ Leopard տանկերը համատեղ Ուկրաինա տեղափոխելու համար։
«Politico» Հրատարակությունը հիշեցնում է, որ անցյալ հինգշաբթի Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը և ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը հայտարարեցին, որ իրենց երկրները հետևակի մարտական մեքենաներ կուղարկեն Ուկրաինա։ Ընդգծվում է, որ այս հայտարարությունն արվել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի՝ ֆրանսիական «AMX-10» զրահամեքենաների մատակարարման մասին հայտարարելու հաջորդ օրը։ Ինչպես հրատարակությանը տված հարցազրույցում նշել է ֆրանսիացի պաշտոնյան, Մակրոնի հայտարարության «նպատակը» «տաբուն (Ուկրաինա արևմտյան տանկեր ուղարկելու մասին – IF) կոտրելն էր, որպեսզի գերմանացիները շարժվեն»։