Զելենսկին ԱՄՆ կատարած այցից հետո,-«մենք Դոնբաս և հարավ ենք բերում այն լուծումները, որոնց սպասում էին պաշտպանական ուժերը»: Նախագահն ընդգծել է, որ Ուկրաինան և ԱՄՆ-ը պայմանավորվածություններ են ձեռք բերել ֆինանսական աջակցության և այլ հարցերի շուրջ, որոնց մասին կհայտարարվի քիչ ուշ։
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին ԱՄՆ կատարած այցից հետո ասել է, որ ընդունել է այն որոշումները, որին սպասում էին Ուկրաինայի պաշտպանական ուժերը Դոնբասում և հարավում։ Այս մասին Զելենսկին հայտարարել է երեկոյան տեսաուղերձում։ «Մենք վերադառնում ենք Վաշինգտոնից, գնում ենք լավ արդյունքներով: Մի բանով, որն իսկապես կօգնի: Երբ ասում ենք «Patriots», Ուկրաինայում և ԱՄՆ-ում, մենք հավասարապես նկատի ունենք պետության և ժողովրդի պաշտպանությունը»,- ասաց նա:
«Ես երախտապարտ եմ նախագահ Բայդենին իր օգնության և միջազգային առաջնորդության և հաղթելու վճռականության համար: Շնորհակալ եմ Միացյալ Նահանգների Կոնգրեսին՝ երկու պալատներին, երկու կողմերին, բոլոր նրանց, ովքեր աջակցում են Ուկրաինային, բոլոր նրանց, ովքեր նույնքան հաղթանակ են ցանկանում, ինչպես բոլորս»,- ասել է պետության ղեկավարը։ Զելենսկին ընդգծել է, որ «հաղթանակ կլինի»։