ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի վարչակազմը դիտարկում է Գերմանիայում ամերիկյան բազայում ուկրաինացի զինվորականների վերապատրաստումը զգալիորեն ընդլայնելու հնարավորությունը։ Խոսքը ամեն ամիս 2500 զինվորականների պատրաստման մասին է։ Ինչպես հայտնում է «CNN»-ը, ԱՄՆ իշխանությունները նախատեսում են ոչ միայն ավելացնել ուկրաինացի զինվորների թիվը, որոնք կպատրաստվեն, այլ նաև փոխել մարտիկների պատրաստման մոտեցումը։
Նոր ծրագրի համաձայն՝ ԱՄՆ-ը կսկսի ուկրաինացի զինվորների զգալիորեն ավելի մեծ խմբերի վարժեցում ավելի բարդ մարտական մարտավարության մեջ, ներառյալ՝ ինչպես համակարգել հետևակի զորավարժությունները հրետանային աջակցությամբ: Հրապարակման աղբյուրը նշում է, որ այս վարժանքը կլինի «շատ ավելի ինտենսիվ և համապարփակ»՝ համեմատած ուկրաինացի զինվորականների հետ Լեհաստանում կամ Մեծ Բրիտանիայում իրականացվածի հետ։