Մեկ շաբաթում խոցվել են իրանական ավելի քան 40 ԱԹՍ. Զելենսկի

Նախագահ Վլադիմիր Զելենսկին նշում է, որ մեկ շաբաթվա ընթացքում ուկրաինական զորքերի կողմից խոցվել է ավելի քան 40 իրանական հարձակողական անօդաչու թռչող սարք։

Այս մասին նա ասել է իր տեսաուղերձում։

Պետության ղեկավարը նշել է, որ անցնող  շաբաթվա ընթացքում խոցվել են իրանական ավելի քան 40 հարվածային անօդաչու թռչող սարքեր, զգալի թվով ռուսական հրթիռներ, օկուպանտների վեց հարվածային ուղղաթիռներ և դրանց մի քանի ինքնաթիռ։