«Եթե ուղերձն այն է, որ հարված է լինելու «որոշումների կայացման կենտրոնի» վրա, ապա աշխարհի արձագանքը պետք է լինի հետևյալը. Եթե դուք դա անեք, ապա պետք է իմանաք, որ մեկ վայրկյանում, անկախ ձեր հարվածի արդյունքներից, հարված կլինի ձեր «որոշումների կայացման կենտրոնին», – ընդգծել է Զելենսկին։
«Եվ Ռուսաստանի Դաշնությունում հասարակությունը պետք է իմանա. դուք հարձակվում եք մեկ այլ հասարակության վրա, ձեր նախագահը սպանում է խաղաղ բնակիչներին: Եթե դուք ճնշում չգործադրեք ձեր նախագահի վրա, աշխարհը կմեկուսանա ձեզնից», – հավելել է Զելենսկին:
Շատ բան կարելի է ասել հումանիզմի մասին, բայց մենք ապրում ենք այնպիսի հարևանի հետ, որը ուժից բացի ոչինչ չի հասկանում,- ամփոփել է Զելենսկին։