ՃԱՆԱՉԵՆՔ ՄԵՐ ՉՔՆԱՂ ՀԱՅՐԵՆԻՔԸ
Անիի Մայր Տաճարը դասվում է հայ և համաշխարհային ճարտարապետական լավագույն նմուշների շարքին։ 989 թվականին հիմնադրել է Հայոց թագավոր Սմբատ Բ Տիեզերակալը, շինարարությունը 1001 թվականին ավարտել է Հայոց թագավոր Գագիկ Ա Բագրատունու կինը՝ Կատրանիդե թագուհին։ Նա Մայր տաճարը զարդարել է ծիրանեծաղիկ ոսկեղեն գործվածքներով, արծաթե ու ոսկե անոթներով։ Տաճարի գմբեթին կանգնեցվել է մարդահասակ արծաթե խաչ, իսկ Սմբատ Բ թագավորը Հնդկաստանից բերել է տվել բյուրեղյա հսկա ջահ։ Անիի Մայր տաճարը իր հարուստ հարդարանքով խորհրդանշել է վերածնված հայկական պետության հզորությունը։
Հրաշագեղ տաճարը կառուցել է Տրդատ ճարտարապետը։
Հելլեն Երեմյան