ՀԱՂՈՐԴԱԳՐՈՒԹՅՈՒՆ
Ս.թ. հոկտեմբերի 13-ին Երևանում տեղի ունեցավ Արցախի Ազգային ժողովի նախագահ Արթուր Թովմասյանի և Ազգային-ժողովրդավարական Բևեռի խորհրդի անդամներ Ժիրայր Սէֆիլյանի և Գարեգին Չուգասզյանի հանդիպումը:
Կողմերը համաձայնեցին, որ Արցախի եւ արցախահայության անվտանգության եւ Հայաստանի Հանրապետության անվտանգության խնդիրները անքակտելի միասնություն են ներկայացնում և նրանց հակադրումը կեղծ պնդում է։
Ա. Թովմասյանը շեշտեց համայն հայության միացյալ դիրքորոշման կարևորությունը այս հարցում։
Ազգային-ժողովրդավարական Բևեռի խորհրդի անդամները նշեցին Արցախում արևմտյան խաղաղապահ եւ հումանիտար ներկայության ապահովման գոյաբանական կարևորությունը՝ Արցախի եւ արցախահայության անվտանգության համար հին աշխարհակարգի փլուզման եւ նորի կառուցման պայմաններում։
Ազգային-ժողովրդավարական Բևեռի խորհուրդ, 13.10.2022թ