Հայեր ջան, նայեք ուկրաինացիներին և ոգևորվեք: Նայեք թե ինչպես է համեմատաբար փոքր երկիրը հաղթում իր համեմատ մի քանի անգամ մեծ երկրին:
Մի վախեցեք ոչնչից, խորքում մենք ուկրաինացիներից պակաս հզոր չենք: Ուղղակի պետք է գտնենք մեզ, մեր իրական տեսակը:
Չեմ ուզում այդ որոնումը լինի ցավի ու պատերազմի ընթացքում:
Մի վախեցեք ոչնչից, հավատացեք ինքներդ ձեզ: Հերիք նայեք դեպի հյուսիս, սպանե’ք ձեր մեջի հյուսիսը: Սպանե’ք, և թողեք միայն Կոմիտասներին ու Նժդհեներին, որ արեւմուտքից արևը մեր վրա էլ շողա:
Մի վախեցեք ոչնչից, մենք թաթարստան երազողների գրպանը նայող ժողովուրդ չենք, մենք պուտինի ընկեր համարվողների հույսին չենք, մենք թավշյա թուրք ղեկավարների տեսակից չենք:
Մենք ավելի վեհ ենք:
Հայ ժողովուրդը 44 օր դիմադրեց ադրբեջանական զինուժին, որին աջակցում էր թուրքական բանակի ղեկավար կազմը, Մերձավոր Արևելքից ահաբեկչական խմբավորումները, ռուսական ռազմաքաղաքական էլիտան և վերջիններիս տեղային խամաճիկները` պետության ղեկավար կազմի բոլոր ռազմավարական նշանականություն ունեցող թևերում: Մենք 44 օր ձգեցինք պատերազմը, որի տևողությունն այդ ավանտյուրան կազմակերպողների կողմից ենթադրվում էր 4-5 օր:
Սթափվեք, սպանե’ք ձեր մեջի վախն ու «հյուսիսին»:
Սամվել Ասլիկյան