Ուկրաինայի զինված ուժերը հարձակողական գործողություններ են սկսել երկրի հարավում

Ուկրաինայի զինված ուժերը հարձակողական գործողություններ են սկսել Ուկրաինայի հարավում, որի հետևանքով զավթիչները փախել են մարտադաշտից: Ռուսաստանի օկուպացիոն ուժերի որոշ ստորաբաժանումներ, Ուկրաինայի Զինված ուժերի ճնշման ներքո, արդեն փախչում են Խերսոնի շրջանի իրենց դիրքերից։ Այս մասին հայտնում է զորքերի «Կախովկա» օպերատիվ խմբավորումը։

Խոսքը, այսպես կոչված, «ԴԺՀ»-ի 109-րդ գնդի մասին է, որը լքել է իր դիրքերը, ինչպես նաև ռուս դեսանտայինների, որոնք նրանց հենարանն էին, բայց փախել էին մարտադաշտից։ Հրապարակված տեսանյութում զավթիչներից մեկը դժգոհում է, որ Ուկրաինայի զինված ուժերն արդեն ճեզքել են պաշտպանության առաջին գիծը և գնդակոծում են ռուսական դիրքերը տանկերից, հրետանուց և ինքնաթիռներից։

Խերսոնի շրջանի ժամանակավոր օկուպացված տարածքում իրավիճակը չափազանց ծանր է,  Ուկրաինայի զինուժը  «HIMARS»-ի միջոցով քանդել է գրեթե բոլոր խոշոր կամուրջները: