Գերմանիան Ուկրաինային է փոխանցել «MARS II» համակարգերը

«MARS II» համազարկային կրակի հրթիռային համակարգերը (ՀԿՀՀ) Ուկրաինա են ժամանել Գերմանիայից։

Ուկրաինայի պաշտպանության նախարարության ղեկավար Ալեքսի Ռեզնիկովը Թվիթերում հայտնել է ՀԿՀՀ-ի Ուկրաինա ժամանելու մասին և շնորհակալություն հայտնել Գերմանիայի իշխանություններին դրանց համար։

«…Մեր հրետանավորները ողջունում են մեր գերմանացի գործընկերներին»,- նշել է ուկրաինացի պաշտոնյան։

«MARS II»-ը նախատեսված է թշնամու կենդանի ուժի և տեխնիկայի, հրետանային մարտկոցների, հակաօդային պաշտպանության համակարգերի, հրամանատարական կետերի և կապի կենտրոնների ոչնչացման համար։ Հրթիռի քաշը 107 կգ է, թռիչքի հեռահարությունը՝ 40 կմ։ Կուտակային մարտագլխիկը թափանցում է մինչև 140 մմ հաստությամբ միատարր զրահ։