Բևեռի Խորհրդի անդամներ Հայկ Մարտիրոսյանը և Վահե Գասպարյանը ներկա են գտնվել Ուկրաինայի, Լիտվայի և Լեհաստանի դեսպանությունների կողմից հուլիսի 7-ին կազմակերպված «Մարիուպոլ» ուկրաինական վավերագրական ֆիլմի ցուցադրությանը։ Ֆիլմի ցուցադրությանը հրավիրված են եղել Հայաստանում հավատարմագրված մի շարք երկրների դեսպաններ, այդ թվում ԱՄՆ դեսպան Լին Թրեյսին։
Բևեռի խորհրդի անդամները զրուցել են են ԱՄՆ դեսպան Լին Թրեյսիի հետ` ֆիլմի ցուցադրությունից հետո տեղի ունեցած ընդունելության ժամանակ: