ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը հայտարարել է Քրիստինա Կվիենի թեկնածությունը Հայաստանի Հանրապետությունում արտակարգ և լիազոր դեսպանի պաշտոնում առաջադրելու մտադրության մասին, հայտնում է Սպիտակ տունը։ Նա կփոխարինի Լին Թրեյսիին, ով այդ պաշտոնում նշանակվել էր 2019 թվականին։ Քրիստինա Ա. Կվիենը, արտաքին գործերի ավագ ծառայության անդամ, նախարար-խորհրդականի կոչումով, այժմ ծառայում է Կիևում ԱՄՆ դեսպանատան փոխդեսպանի պաշտոնում: Նա նախկինում եղել է գործերի ժամանակավոր հավատարմատարը 2020-2022 թվականներին։ Մինչ այդ Քվիենը աշխատել է որպես տնտեսական հարցերով նախարար-խորհրդատու Փարիզում, Ֆրանսիա, ԱՄՆ դեսպանատանը և Տնտեսական խորհրդական Բանգկոկում, Թաիլանդում ԱՄՆ դեսպանատանը: Քվիենը, որը ծնունդով Կալիֆոռնիայից է, ունի բակալավրի կոչում Օքսիդենտալ քոլեջից և մագիստրոսի կոչում ԱՄՆ բանակի պատերազմի քոլեջից: Նա Պետդեպարտամենտի բազմաթիվ մրցանակների դափնեկիր է և տիրապետում է ռուսերենին և ֆրանսերենին: