BMW 507

BMW 507
Ռոդսթեր է, որը արտադրվել է Գերմանիայում BMW-ի կողմից 1956-1959 թվականներին: Մեքենան ներկայացվել է Ֆրանկֆուրտի ավտոսրահում 1955 թվականին։ Մեքենան BMW-ի պատասխանն էր հիմնական մրցակից Mercedes-Benz-ին և նրա 300SL մոդելին: Մեքենայի ստեղծումը վստահվել է երիտասարդ դիզայներ Ալբրեխտ ֆոն Գյորցին։

3168 սմ3 ծավալով  V8 շարժիչը պատրաստված էր ալյումինից, ինչպես նաև թափքը: Երկու  «Zenith 32NDIX» կարբյուրատորների և սեղմման հարաբերակցության շնորհիվ, որն ավելացել է մինչև 7,8/1  հզորությունը կազմել է 150 ձիաուժ: BMW-ի համար առաջին անգամ առջևի մասում տեղադրվեցին սկավառակային արգելակներ։ Փոխանցման տուփը 4-աստիճան մեխանիկական, բոլոր փոխանցումները սինխրոնիզացված են: Չոր մեկ սկավառակի ճարմանդ: Ընդհանուր առմամբ արտադրվել է 252 ավտոմեքենա։