Մտնել ռուսական բորսա, նշանակում է կամովին մտնել սանկցիաների տակ

Հունիսի 27-ից Մոսկվայի Ֆոնդային Բորսայում սկսվում է Հայկական դրամի՝ որպես արժույթի, առևտուրը։ Հաջորդը հերթում հայկական պարտատոմսերն են։

Թարմացում. որ հատ-հատ բոլորին չգրեմ, թե ինչով է վատ այս լուրը, էստեղ թարմացնեմ։

1. Եթե մի երևույթի մեջ արդեն Մոսկվա ու միայն Մոսկվա բառ կա, դա արդեն շատ վատ է։

2. Հայկական դրամի հետ մախինացիաների արդյունքում, Հայաստանից էժանով դուրս է բերվելու, արդեն իսկ խղճուկ, մնացած ողջ արժութային պոտենցիալը։

3. Երկրի պարտատոմսերը միայն Մոսկվայի բորսայում վաճառելը նշանակում է, եթե կարճ ասենք՝ «գույք պարտքի դիմաց 2» կամ «երկիր պարտքի դիմաց» այս անգամ։

4. Այն պարագայում, երբ ողջ Արևմուտքը սանկցիաներ է կիրառում Ռուսաստանի նկատմամբ, մտնել ռուսական բորսա, նշանակում է կամովին մտնել սանկցիաների տակ կամ կամովին նստել խորտակվող նավը։

Վահե Բալբաբյան