ԱՄՆ փոխպետքարտուղար Քերին Դոնֆրիդը ժամանել է Երևան

????
Հայաստանում ԱՄՆ դեսպանությունը ողջունում է Եվրոպական և եվրասիական հարցերով ԱՄՆ փոխպետքարտուղար Քերին Դոնֆրիդին Երևանում։

Այցի ընթացքում՝ հունիսի 18-ին, փոխպետքարտուղար Դոնֆրիդը կհանդիպի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և այլ պաշտոնատար անձանց հետ: Կքննարկվի ԱՄՆ աջակցությունը Հայաստանի ու Ադրբեջանի միջև տևական խաղաղության հաստատման դիվանագիտական ջանքերին։ Կդիտարկվեն ընդհանուր արժեքների վրա հիմնված մեր ամուր փոխգործակցության հարցերը և մեր երկուստեք ստանձնած հանձնառությունը՝ ուղղված Հայաստանի ժողովրդավարական զարգացմանը։
—————–
The U.S. Embassy to Armenia welcomes Assistant Secretary of State for European and Eurasian Affairs Karen Donfried to Yerevan.

During her visit on June 18, Assistant Secretary Donfried will meet with government officials, including Prime Minister Nikol Pashinyan. Assistant Secretary Donfried will discuss U.S. support for the diplomatic efforts between Armenia and Azerbaijan towards a lasting peace. She will engage on our strong partnership, based on shared values, and our mutual commitment to Armenia’s democratic development.