ՀՀ ԿԲ-ի դոլարի փոխարժեքը 3 ամսվա կտրվածքով 515.09 դրամից իջել է 421.95 դրամի՝ այսինքն դրամը արժևորվել է կամ դոլարը արժեզրկվել է 18%-ով։
Սովորաբար էսպիսի կտրուկ տատանումների պարագայում, հատկապես երբ դոլարն արժեզրկվում է, պետք է նկատվեր սպառողական ապրանքների գների կտրուկ նվազում նույն տոկոսին մոտ չափով, քանզի հատկապես ներկրողները դոլարը էժան են գնում, մյուս կողմից տեղական արտադրողներն էլ նույն կերպ հումքն են էժան գնում։ Բայց նկատվում է հակառակը՝ գնաճ։
Ազատ շուկայի պայմաններում, երբ պետությունը արտարժույթի փոխարժեքների ոչ ֆիքսված՝ լողացող, քաղաքականություն է վարում, արտարժույթի, հատկապես դոլարի, էսպիսի կտրուկ արժեզրկումը տեղական արժույթի նկատմամբ պետք է պայմանավորված լինի շուկայում դոլարի պրոֆիցիտով, այնինչ շուկայում դոլարի խիստ դեֆիցիտ է նկատվում։
Մյուս կողմից, դոլարը արժեվորվել է մյուս արտարժույթների նկատմամբ՝ եվրոյի ու բրիտանական ֆունտի։
Ոմանք փորձում են արդարացնել ու պատճառաբանել, որ ռուսների գալուստով երկրում դոլարի ներհոսք կա, բայց դա խաբկանք է։ Ռուսները իրենց հետ բերում ու ծախսում են ռուբլի, քանի որ հենց իրենց մոտ դոլարի խիստ դեֆիցիտ կա։ Այս պարագայում՝ ռուսական ռուբլու պրոֆիցիտի պայմաններում, պետք է որ ռուբլին արժեզրկվեր, բայց ԿԲ-ն ռուբլու փոխարժեքը արհեստականորեն ստաբիլ է պահում։
Պատճառը՝ ուկրաինական պատերազմի հետևանքով Ռուսաստանի հանդեպ կիրառված պատժամիջոցներն են, որի հետևանքով նրանց մոտ դոլարի խիստ դեֆիցիտ է նկատվում։ Ռուսաստանն էլ իր հերթին ամեն ամսվա 20-ի կողմերը իր պարտքը պարտավոր է սպասարկել դոլարով, հակառակ դեպքում դեֆոլտի կգնա։ Այս պարագայում Ռուսաստանն իր հերթին արհեստականորեն բարձրացնում է ռուբլու փոխարժեքը, որպեսզի էժան դոլար գնի, բայց քանի որ հենց իրենց մոտ դոլարի խիստ դեֆիցիտ կա, ստիպում է իր գաղութներին՝ հատկապես Հայաստանին, նույն կերպ վարվել դրամի հետ, փոխարենը ստաբիլ պահելով ռուբլու փոխարժեքը՝ կարճ ասած դրամը կապում է ռուբլուն, որպեսզի ռուբլով էժան դոլար գնի Հայաստանից՝ սպասարկելու համար իր պարտքը։
Կարճ ասած՝ քերթում են ժողովրդի կաշին, էժան գնելով հիմնականում արտաքին տրանսֆերտներից ստացված դոլարը, ինչպես նաև երկրի եղած արտարժույթը։
Օրը ցերեկով երկրի ու ժողովրդի նկատմամբ թալան է տեղի ունենում՝ տիեզերական մասշտաբների հանցագործություն։