Երկարատև բացակայությունից հետո, մայիսի 6-ին Բրյուսել-Երևան չվերթով հայրենիք վերադարձավ աշխարահռչակ օպերային երգիչ՝ տենոր Վահրամ Թադևոսյանը (Vanno Tadeo)։ Մաեստրոյին օդանավակայնում ջերմ դիմավորեցին իր արվեստի երկրպագուները։
Վահրամ Թադևոսյանը «ՏԻՐ» մեդիայի հետ կարճ զրույցում նշեց, որ հատկապես կարևոր է իր համար Հայաստանի Հանրապետության անկախության հռչակման օրը՝ Մայիսի 28-ին լինել Հայաստանում։ Իր խոսքում նա ողջունեց մեր հայրենակիցներին ու խոստացավ, որ իր բազմաթիվ երկրպագուներին երկար սպասեցնել չի տա ելույթների համար։