Հայ ըմբշամարտիկները մեկնեցին Բրազիլիա Սուրդլիմպիկ խաղերին մասնակցելու

Մայիսի 6-ին Հայաստանը ներկայացնող հայազգի հինգ ըմբշամարտիկներ՝ Նարեկ Նիկողոսյանը, Արգիշտի Բաբայանը, Սարգիս Կարապետյանը, Ժորա Գրիգորյանը և Սենիկ Սերոբյանը խուլերի հայկական սպորտային կոմիտեի նախագահ Գրիգոր Գրիգորյանի գլխավորած պատվիրակության կազմում, Երևանի Զվարթնոց օդանավակայանից մեկնեցին Բրազիլիա սուրդլիմպիկ խաղերին մասնակցելու համար։

Հայ ըմբշամարտիկները նախկինում արդեն գրավել են այս խաղերում մրցանակային տեղեր և այս անգամ նույնպես մասնակցում են մեդալներ նվաճելու նպատակով։ Երևանից մեր ընբշամարտիկներին ճանապարհեցին  ՀՀ ԿԳՄՍ նախարարության սպորտի բարձրագույն նվաճումների բաժնի ղեկավար Արթուր Սեդրակյանը, ինչպես նաև բազմաթիվ երկրպագուներ։