M777 հաուբիցների մեծ մասն արդեն Ուկրաինայում է

ԱՄՆ պաշտպանության նախարարության կայքը, հայտնում է, որ նախատեսված հաուբիցների մեծ մասն արդեն հասցվել է Ուկրաինա՝ Ամերիկայի Միացյալ Նահանգների ռազմական օգնության շրջանակներում։ Այս մասին ճեպազրույցում ասել է Պենտագոնի խոսնակ Ջոն Քիրբին:

«Ուկրաինա հաուբիցներ ուղարկելու վերաբերյալ ուզում եմ ասել, որ դրանց առաքումը բավականին լավ է ընթանում։ Փաստորեն, 90 հատի (հաուբից-M 777) ճնշող մեծամասնությունը, որոնք մենք պարտավորվել էինք հանձնել, արդեն Ուկրաինայում են։ Այսպիսով, նրանք շարունակում են բավականին լավ առաքվել», – ասաց Քիրբին:

Վերջին 24 ժամվա ընթացքում Ուկրաինային ռազմական աջակցությամբ 14 օդանավ է իրականացվել։

Ուկրաինացի զինվորականները մեկշաբաթյա դասընթաց են անցնում «Phoenix Ghost» հարվածային անօդաչու թռչող սարքերի օգտագործման վերաբերյալ։ Նաև 200 ուկրաինացի զինվորներ ավարտում են M777 հաուբիցի հետ վարժության դասընթացները։ Այս մասին հայտնում է «Foreign Policy»-ի ամերիկյան խմբագրության թղթակից Ջեք Դետչը՝ վկայակոչելով Պենտագոնի պաշտոնյային։