Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի առողջական վիճակի վատթարացումը, վահանաձև գեղձի քաղցկեղով երկարատև հիվանդանալու պատճառով (ինչը Կրեմլը միշտ հերքել է) կարող է ստիպել նրան ժամանակավորապես երկրի կառավարման ղեկը հանձնել Ռուսաստանի անվտանգության խորհրդի քարտուղար Նիկոլայ Պատրուշևին: Ըստ ԶԼՄ-ների, Պուտինը որոշ ժամանակով կմեկնի վիրահատման, չնայած այն բանին, որ պատերազմը շարունակվում է: Այդ պատճառով նա շտապ կերպով նշանակել է անվտանգության խորհրդի 70-ամյա քարտուղար Նիկոլայ Պատրուշևին ղեկավարել երկիրը իր բացակայությամբ։ ՊԱԿ հակահետախուզության սպա, Պատրուշևը կարևոր դերակատար է համարվում Ուկրաինա ռուսական ներխուժման մեջ: