Ուկրաինան պետք է ինքնուրույն որոշի, թե արդյոք ռազմական գործողությունները պետք է տեղափոխվեն Ռուսաստանի տարածք. Էնթոնի Բլինքեն

ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենն ասել է, որ Միացյալ Նահանգները կարծում է, որ Ուկրաինան պետք է որոշի՝ արդյո՞ք անհրաժեշտ է ռազմական գործողությունները տեղափոխել ռուսական տարածք:

Նրա խոսքով, այժմ Վաշինգտոնը նպատակ ունի ուկրաինացիներին տրամադրել այն ամենն, ինչ անհրաժեշտ է ռուսներին երկրից դուրս մղելու համար։

«Առանձին հարց է, թե արդյո՞ք ուկրաինացիները պետք է ձեռնարկեն գործողություններ, որոնք դուրս են իրենց սահմաններից: Իմ կարծիքն այն է, որ նրանց համար կենսական նշանակություն ունի ամեն ինչ անել ռուսական ագրեսիայից պաշտպանվելու համար: Եվ մարտավարության ընտրությունն այս դեպքում իրենց որոշումն է: Ասել է Բլինքենը Սենատում ելույթի ժամանակ:

Աղբյուրը՝ https://censor.net/ru/n3337325