ԱՄՆ-ն Ուկրաինային է տվել «M142 HIMARS» մարտավարական հրթիռային համակարգերը

ԱՄՆ-ն Ուկրաինային է տրամադրել «M142 HIMARS» մարտավարական հրթիռային համակարգերը, որոնք կարող են խոցել մինչև 300 կիլոմետր հեռավորության թիրախներ:  «M142 HIMARS»-ը հիմնված է ԱՄՆ բանակի հինգ տոննա կշռող FMTV (Միջին մարտավարական մեքենաների ընտանիք) անիվավոր ընթացային մասի վրա և կարող է կրել վեց «MLRS» հրթիռ կամ մեկ «ATACMS» մարտավարական բալիստիկ հրթիռ: