Պետքարտուղարության և Պենտագոնի ղեկավարների Ուկրաինա կատարած այցից հետո «CNN»-ը հայտնում է Բայդենի՝ Ռուսաստանի ռազմավարության փոփոխության մասին։
«Օսթինի հայտարարությունը, թե ԱՄՆ-ն ցանկանում է «թուլացնել» Ռուսաստանին, ընդգծում է Բայդենի ռազմավարության փոփոխությունը»,- գրում է գործակալությունը։
Նոր նպատակը՝ «ռազմի դաշտում Ռուսաստանին այնքան վճռականորեն հաղթելն է, որ նա զերծ մնա նոր հարձակումներից»։ ԱՄՆ-ի ջանքերն այժմ «ուղղված են ռուսական պաշտպանական արդյունաբերությանը՝ խաթարելու Ռուսաստանի տնտեսական և ռազմական հզորությունը»:
Այժմ ենթադրվում է, որ «Ուկրաինայի ռազմական աջակցությունը կարող է լուրջ հարվածներ հասցնել Ռուսաստանին, որոնք կթուլացնեն նրա երկարաժամկետ ռազմական ներուժը, ինչը ռազմավարական առումով օգուտ կբերի ԱՄՆ-ին»։ «CNN»-ի աղբյուրները Ուկրաինային զենքի մատակարարումն անվանում են «ներդրում ռուսական բանակի և նավատորմի չեզոքացման համար հաջորդ տասնամյակում»։
Այս առումով ԱՄՆ պաշտոնյաները չափազանց անկեղծ են համարում Պենտագոնի ղեկավար Լլոյդ Օսթինի հայտարարությունները Ռուսաստանին «թուլացնելու» մտադրության մասին։ Սակայն ընդհանուր առմամբ, նշում է հրատարակությունը, Օսթինի հայտարարությունները արտացոլում են Վաշինգտոնի իրական ռազմավարությունը: