ԱՄՆ Պետդեպարտամենտը չի բացառում Ռուսաստանի Դաշնության նկատմամբ ահաբեկչությունը հովանավորողի կարգավիճակի ներդրումը։ Այս մասին «CNN»-ին հայտնել է ԱՄՆ Պետդեպարտամենտի խոսնակ Նեդ Փրայսը։
ԱՄՆ-ի կողմից ահաբեկչությունը հովանավորող պետություններ են ճանաչվել միայն չորս երկրներ՝ Հյուսիսային Կորեան, Իրանը, Կուբան և Սիրիան:
Նշվում է, որ ահաբեկչության հովանավոր պետությունն այն երկիրն է, որը «բազմիցս աջակցել է միջազգային ահաբեկչական գործողություններին»։