Ավստրալիան Ուկրաինային է փոխանցել «Bushmaster» զրահամեքենաներ

Օրերս Ավստրալիան Ուկրաինային է փոխանցել սեփական արտադրության «Bushmaster» զրահամեքենաների առաջին 20 միավոր խմբաքանակը։

Այս զրահամեքենայի տարբեր մոդիֆիկացիաների արժեքը, կախված տեխնիկական հագեցվածության աստիճանից կազմում է հինգ հարյուր հազարից մինչև երկուսուկես միլիոն դոլար։