ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը հանդիպել է Հնդկաստանի արտաքին գործերի նախարարի հետ

Հնդկաստանի արտաքին գործերի նախարար դոկտոր Ս. Ջայշանքարը պաշտոնական այցով երեկ եղել է ԱՄՆ-ում, որտեղ հանդիպել է  ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի հետ: Կողմերը քննարկել են տնտեսական համագործակցության և երկկողմանի կրթական ծրագրերին վերաբերող հարցեր: Նշենք, որ Ամերիկայի Միացյալ Նահագների  Հնդկաստանի հետ առևտրաշրջանառությունը ներկայում կազմում է տարեկան  հարյուր քսանյոթ  միլիարդ դոլար, որի մեծացնելու ուղղությամբ իրականացվում է  տնտեսական փոխգործակցության անհրաժեշտ երկկողմանի ծրագրեր: