ԽՍՀՄ ՊԱԿ գեներալ- մայոր Օլեգ Կալուգինը իր գրքում գրել է ՀՅԴ-ի մասին

ԽՍՀՄ ՊԱԿ-ի արտաքին հակահետախուզության նախկին պետ գեներալ-մայոր Օլեգ Կալուգինը «Առաջին վարչությունը» իր գրքում գրում է․
«․․․Բայց էմիգրանտների այն կազմակերպությունը, ուր մենք ամենից ավելի լիակատար էինք թափանցել, հայ տարագիրների խմբավորումն էր՝ Դաշնակցությունը:
Ժամանակին Դաշնակցությունը եղել է ընդգծված ազգայնական խմբավորում, որը պայքարում էր հայկական անկախ պետության համար:
Ժամանակի ընթացքում մենք այնտեղ այնքան գործակալ տեղավորեցինք, որ ոմանք հասան ղեկավար դիրքերի:
Մեզ հաջողվեց արդյունավետ կերպով չեզոքացնել խմբավորումը, և 1980-ականներին Դաշնակցությունը դադարել էր պայքարել Հայաստանում խորհրդային իշխանության դեմ:
Կազմակերպությունը և նրա անդամներից ոմանք հավաքագրվել էին ՊԱԿ-ի կողմից:
Տարիներ անց, 1992թ.-ին, երբ Դաշնակցության ղեկավարները և այլ հայ ազգայնականներ գրոհում էին Հայաստանի նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի դեմ բավարար չափով ազգայնական չլինելու համար, նախագահը (որի հետ ես մի քանի ընկերական խոսակցություն էի ունեցել) զանգահարեց մոսկովյան իմ բնակարանը:
Նա ինձ խնդրեց օգնել կասեցնելու Դաշնակցության գրոհները, և ես նրան ու հայկական մամուլին տրամադրեցի 1970-ականներին էմիգրանտական այդ խմբավորման մեջ ՊԱԿ-ի խոր ներթափանցման մասին ինֆորմացիան»:
ՊԱԿ գեներալ- մայոր Օլեգ Կալուգին