Սասնա Ծուռ Սմբատ Բարսեղյանի ծննդյան տարեդարձն է։
Բացառիկ արիություն, գաղափարականություն, անսասան կամք, ազնվություն, հայրենասիրություն, զոհաբերականություն – ոչ լրիվ շարքը ապստամբ ասպետ Սմբատ Բարսեղյանի հատկանիշների, որ նրան առանձնացնում են որպես մարդու, հայի, քաղաքացու, որդու, եղբոր, ընկերոջ։
Պատահական չէ, որ Սմբատն այսօր ռազմագերի քաղբանտարկյալի կարգավիճակով գտնվում է բանտում։
Որովհետեւ բանտված է նաև Հայաստանը` գերված ռուս-թուրքական դաշինքից ու նրանց հայանուն գործակալներից։
Բայց ազատությունը, որի համար Սմբատն իր կյանք է դրել զոհասեղանին, արդեն թակում է մեր դուռը։
Քիչ մնաց։
Չարիքի կայսրությունը, նաև Սմբատի զարկից, շատ շուտով կփլուզվի և Հայաստանն ու նրա ապստամբ զինվոր Սմբատը կշնչեն ազատության կենարար օդը։
Շնորհավոր ծնունդդ, սիրելի Սմբատ։
Վարուժան Ավետիսյան