Ուկրաինայի պաշտպանության փոխնախարար Աննա Մալիարը նշում է, որ Ուկրաինան արդեն ուշքի է եկել ցնցումից, իսկ հակառակորդն ամեն օր կորցնում է իր ռեսուրսները՝ ապամոտիվացիայի ենթարկվելով ու բարոյալքվելով։
«Այս պատերազմի յուրաքանչյուր օրը, պատերազմի այս ակտիվ փուլը մեր օգտին է, քանի որ մենք արդեն վերականգնվել ենք շոկից, մեր հասարակությունը հիմա շատ հզոր է, իսկ թշնամին օր օրի կորցնում է իր ռեսուրսը՝ ապամոտիվացված, բարոյալքված: Որովհետև նրանց ծրագրերը չիրականացան՝ նրանք մեկ օրում չգրավեցին Ուկրաինան»,- ընդգծել է Մալիարը։