Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնն ընդգծել է, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի գործողություններն Ուկրաինայում որակվում են որպես ռազմական հանցագործություն։
«Իր նողկալի հարձակման ժամանակ ինքնիշխան երկրի վրա, նա թերագնահատեց ուկրաինացի ժողովրդի արտասովոր տոկունությունը և ազատ աշխարհի միասնությունն ու վճռականությունը՝ ընդդիմանալու ռուսական բարբարոսությանը: Եթե Պուտինը կրկնապատկի իր գործողությունները, ապա մենք նոիյնպես կկրկնապատկենք, ավելի մեծացնելով տնտեսական ճնշումը և կաջակցենք Ուկրաինային ֆինանսներով, զենքով և մարդասիրական օգնություններով»,- հավելել է Ջոնսոնը։ Նա վստահեցրել է, որ Բրիտանիան «կշարունակի սեղմել պուտինյան ռեժիմի շուրջ օղակը»։
«Պուտինը պետք է ձախողվի իր մոլախաղում, և ես չեմ կասկածում, որ նա կձախողվի, և մենք կհաջողենք պաշտպանել Ուկրաինան», – ասել է Ջոնսոնը։