Ուկրաինային հատկացված աջակցությունն ու օգնությունը միանշանակ է ու աննախադեպ

Ուկրաինայի նախագահ Ջելենսկին հայտարարել է որ հակապատերազմական կոալիցիայի երկրների կողմից Ուկրաինային հատկացված աջակցությունն ու օգնությունը միանշանակ է ու աննախադեպ։

Վլադիմիր Զելենսկին իր խոսքում նշել է, որ նմանօրինակ պատժամիջոցներ չեն կիրառվել երբեք, Եվրոպայի ամբողջ երկինքը փակ է ռուսական ավիաընկերությունների համար, ռուսական բանկային համակարգը անջատվել է “Swift”-ից, սառեցվել են ռուսական կենտրոնական բանկի, արժույթի պահուստները, արևմուտքի շատ երկրներ ռազմամթերքի և հումանիտար օգնություն են տրամադրում Ուկրաինային ամենօրյա ռեժիմով։