Ուկրաինայի զինված ուժերի գլխավոր հրամանատար Վալերի Զալուժնիի կողմից հրապարակվել է ռուսական կողմի կորուստների ցանկը փետրվարի 25-ի ժամը 00:25-ի դրությամբ.
ավելի քան 30 տանկ, 130 զրահատեխնիկա, 5 ինքնաթիռ, 6 ուղղաթիռ
«Փետրվարի 25-ի ժամը 00:00-ի դրությամբ ՊԲ խմբավորումը կազմակերպված պաշտպանական գործողություն է իրականացնում հարավում։ Ուժերի որոշակի կազմը պաշտպանական մարտեր է վարում Խերսոնից դեպի արևելք ընկած տարածքում։ Ուկրաինայի զինված ուժերի մեքենայացված ստորաբաժանումները հետ են գրավել ճանապարհային կամուրջը և ամրացել Դնեպրի ձախ ափին: Մեր մեքենայացված ստորաբաժանումները Ռիկովոյի շրջանում ջախջախել են հակառակորդի գերակա ուժերին։ Սիվերսկու ուղղությամբ մարտեր են ընթանում Պոբեդայի և Գլուխովի շրջաններում։ Թշնամու շարասյունը կանգնեցված է: Չեռնիգովի ուղղությամբ Բելոուս գետի երկայնքով առաջին տանկային բրիգադի ստորաբաժանումները կանգնեցրին զավթիչների գերակա ուժերը»,- հայտնել է Զալուժնին: