«Սիրելի համաքաղաքացիներ, հատկապես նրանք, ովքեր բնակվում են ժամանակավորապես օկուպացված տարածքներում։ Ռուսաստանի Դաշնության կողմից աջակցվող գրոհայինները շարունակում են սրել իրավիճակը՝ գիտակցաբար մոլորության մեջ գցելով ժամանակավորապես օկուպացված տարածքների բնակիչներին: Օկուպացիոն վարչակազմերի ղեկավարների հայտարարությունները Ուկրաինայի Զինված ուժերի իբր հարձակման եւ ժամանակավորապես օկուպացված տարածքների ազատագրման ուժային սցենարների մասին չեն համապատասխանում իրականությանը: Իմ տրամադրած տեղեկատվությունը հաստատում են նաև ԵԱՀԿ-ում: Եվս մեկ անգամ կրկնում եմ ՝ պետության ռազմաքաղաքական ղեկավարությունը չի պլանավորում և չի իրականացնում հարձակողական գործողություններ Ուկրաինայի արևելքում։ Մեզ համար ընդունելի մեր մարդկանց ու տարածքների դեօկուպացիայի միակ տարբերակը քաղաքական-դիվանագիտական է։ Դոնբասում հարձակողական գործողությունն անպայման կհանգեցնի քաղաքացիական բնակչության շրջանում բազմաթիվ զոհերի, այդ պատճառով նման սցենարներ նույնիսկ չեն դիտարկվում: Ուկրաինան եղել և մնում է հավատարիմ միջազգային իրավունքի և մարդկային բարոյականության սկզբունքներին ու նորմերին։ Մեզ համար, ի տարբերություն օկուպանտների, մեր ուկրաինացի քաղաքացիների կյանքը մեր պետության ողջ տարածքում և նրա սահմաններից դուրս ամենաբարձր արժեքն է»։