ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը նշում է, որ դաշինքի դռները Ուկրաինայի ապագա անդամակցության համար բաց են մնում, այս մասին Ստոլտենբերգն ասել է Բրյուսելում դաշինքի անդամ երկրների պաշտպանության նախարարների հանդիպման նախօրեին կայացած ճեպազրույցում: Գլխավոր քարտուղարը հաստատել է, որ 2008 թվականին Բուխարեստում կայացած ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի որոշումը, որ Ուկրաինան եւ Վրաստանը ապագայում կդառնան դաշինքի անդամներ, ուժի մեջ է մնում:
«Բուխարեստի որոշումը մնում է ուժի մեջ։ ՆԱՏՕ-ն վճռականորեն հավատում է, որ բոլոր երկրները իրավունք ունեն ընտրել իրենց սեփական ուղին, եւ ՆԱՏՕ-ի դռները շարունակում են բաց մնալ. ՆԱՏՕ-ի ընդլայնումը մեծ հաջողություն ունեցավ։ Այն օգնեց տարածել ժողովրդավարությունը և ազատությունը և երաշխավորել Եվրոպայում խաղաղություն և կայունություն տասնամյակներ շարունակ։ Այդ պատճառով Այդ որոշումն ուժի մեջ է», – հայտարարել է Ստոլտենբերգը ։