Փետրվարի 14-ը Պետոյի հիշատակի օրն է

28 տարի առաջ՝ 1994-ի փետրվարի 14-ին ականի պայթյունից նոր ազատագրված Քարվաճառում զոհվեց 30 տարեկանը հազիվ բոլորած Պետրոս Ղեւոնդյանը (Պետո):

Պետոյին ներկայացնելու կարիք չկա: Պետոն եղել է ոսոխին պատժող, ոսոխի ահ ու սարսափ հայ զինվոր ու հրամանատար, օրինակ, ում ձգտել են նմանվել, ում բարձր ոգեղեն, բարոյական նշաձողին փորձել են հասնել հայոց ազատագրությանը զինվորագրվածները:

Թերևս Պետոն չէր կարող պատկերացնել, որ արտաքին ոսոխի դեմ հաղթանակը ներքին ոսոխը մի օր վաճառելու է:

Ապացուցենք, որ մենք ազգ ենք, որ Պետոն ու էլի բազմաթիվ պետոներ ծնած ազգը այս արեւի տակ իր հարատեւ գոյության իրավունքն ունի:

Փառք Հայոց մեծերին:

 

Մուշեղ Շուշանյան