Հայաստանի գլխավոր դաշնակից Ռուսաստանը թշնամիների հետ համատեղ է գործել, Ուկրաինայի դեպքում այլ իրավիճակ է. Տիգրան Ավագյան

Ժամանակակից աշխարհում յուրաքանչյուր պետություն պետք է առաջին հերթին հաշվի առնի իր ռազմական, տնտեսական և ինտելեկտուալ հզորությունը՝ ամեն կերպ զարգացնի դրանք։ Դաշնակիցներն օգնում են ուժեղ երկրներին։ Հայաստանի օրինակը շատ ուսանելի է և հատկանշական։ Հայաստանի գլխավոր դաշնակից Ռուսաստանը Հայաստանի թշնամիների հետ համատեղ է գործել՝ օգտագործելով ժամանակակից բազմազան գործիքակազմը դրա համար։ Հայաստանին պարտության մատնելու/պարտադրելու Թուրքիայի և Ռուսաստանի հաջող համատեղ գործողությունը փայլուն իրականացվեց։ Ուկրաինան, ի տարբերություն Հայաստանի, հզոր ու մեծ պետություն է։ Դաշնակիցների մակարդակը նույնպես այլ է։ Աշխարհի առաջատար երկրները կանգնած են Ուկրաինայի կողքին։

Տիգրան Ավագյան
Ուկրաինայի ՆԳ փոխնախարար 2014-2016 թթ..