Վրաստանում գրանցվել է 5,4 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ

Վրաստանում՝ Քվեմո-Քարթլիում փետրվարի 13-ին Թբիլիսիի ժամանակով ՝ ժամը 22:25-ին  գրանցվել  է 5,4 մագնիտուդ ուժգնությամբ և 10 կմ խորությամբ երկրաշարժ, երկրաշարժը զգացվել է Հայաստանի տարածքում: Էպիկենտրոնը գտնվում է Հայաստանի Գյումրի քաղաքից 43 կմ դեպի հյուսիս: